|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրեր առաջ 94-ամյա ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատի էր տվել Թուրքիային` Տիգրանակերտում գտնվող իր պապենական տարածքը վերադարձնելու պահանջով: Այդ տարածքում այժմ գտնվում է Տիգրանակերտի օդանավակայանը: Այդ դեպքից հետո թուրքերն էլ որոշել են «պատասխան» քայլ կատարել:
Թուրքական Ensonhaber կայքը հաղորդում է, որ Թուրքիայի քաղաքացի, Էրզրումի բնակիչ Ջոշքուն Ըշըքը դատի է տվել Հայաստանին` պահանջելով Ալմավիր գյուղը (գյուղի անվանումը` ըստ թուրքական կայքի-խմբ.):
Ըշըքը պնդել է, որ Ալմավիր գյուղում ժամանակին ապրել են մուսուլմաններ, ինչի մասին ապացուցող փաստաթղթերի հիման վրա էլ ինքը պատրաստվում է դատի տալ Հայաստանին:
Ի զարմանս Ըշըքի` Հայաստանում Ալմավիր անունով գյուղ չկա: Հավանաբար, խոսքն Արմավիրի մասին է, բայց այն ո’չ գյուղ է, ո’չ էլ, առավել ևս, եղել է մուսուլմաններով բնակեցված:
Հիշեցնենք, որ Հայկական սփյուռքը պահանջում է նաև Թուրքիայի նախագահի նախկին նստավայրը, որը, ինչպես Թուրքիայում բազում կառույցներ, պատկանել են հայի: Իսկ եկեղեցապատկան նախկին հողերի վերադարձի պահանջ են ներկայացնում Ամենայն Հայոց եւ Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսները: