|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ես ճնշվածների ձայնն եմ և ամեն քայլ անում եմ` նրանք օգնություն ցուցաբերելու համար. նման հայտարարություն է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Իսրայելին մեղադրելով պաղեստինցիների նկատմամբ ահաբեկչական քաղաքականություն վարելու մեջ:
Ըստ Demokrathaber-ի` Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է պատասխան տա չարագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ չորս պաղեստինցի է զոհվել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով: