|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների հասցեին արած իր հայտարարությունը:
Ըստ Demokrathaber-ի՝ նա նշել է, թե ինքն ըմբռնումով է մոտենում «ոչ» ասողներին՝ միաժամանակ հերքելով, թե նրանց «ահաբեկիչ» է անվանել:
Էրդողանն իր խոսքում անդրադարձել է նաև ռազմական հեղաշրջումն իրականացնողներին: Ըստ նրա` Թուրքիայում ընդդիմության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն անմիջական կապի մեջ է նրանց հետ:
«Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման օրը Աթաթուրքի անվան օդանավակայանի VIP բաժնի տեսախցիկները ֆիքսել են Քըլըչդարօղլուին»,- պնդել է Էրդողանը: