|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 25-ի նկարահանված տեսանյութում երևում է թուրքական օդային հարվածների ողջ սարսափը Իրաքի քուրդ բնակչության դեմ: Կադրում երևում է մի ընտանիք, որի երկու երեխաները խաղում են գետում: Նրանք բոլորը ծիծաղում և ուրախանում են, երբ հանկարծ սարսափելի աղմուկը է բարձրանում և արկը ընկնում է ջրի մեջ, երեխաներիից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Ընտանիքը խուճապի մեջ է հայտնվում, շտապում ջրից դուրս գալ: Բարեբախտաբար, տեսանյութում ցուցադրված մարդկանցից ոչ մեկը չի տուժել հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է France24 գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին, ժամը 17: 30-ի սահմաններում, երբ թուրքական արկը ընկել է մեքենայի և խանութի վրա՝ Քունա-Մասիում գտնվող խնջույքների վայրի հարևանությամբ, գյուղ, որը սիրված է զբոսաշրջիկների կողմից Քրդական Սուլեյմանիա նահանգում:
Տեսահոլովակն առաջին անգամ տեղադրել է Ժարո Բաքսթիարը, որ կնոջ և երեխաների հետ երևում է տեսանյությում: Նրա եղբայրը Twitter- ում տեղադրել է տեսանյութ, որտեղ այն հավաքել է ավելի քան 1,3 միլիոն դիտում:
Լրագրողները ստուգել են տեսանյութը և, շնորհիվ տեսանյութում երևացող շենքերից մեկի, պարզել են, որ այն իրականում նկարահանվել է այս գյուղում: