|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր համար ավելի հեշտ է գործ ունենալ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ, քան ամերիկյան դեմոկրատների հետ. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նման հայտարարություն է արել Վիսկոնսինում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Թրամփը, մասնավորապես, պատմել է, որ մի անգամ իր ընկերը հարցրել է. «Ո՞ր երկրի հետ է ամենաբարդը գործ ունենալը և խնդրել է մատնանշել Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան կամ Չինաստանը:
«Ոչ, ասացի ես, երկիրը, որի հետ ամենաբարդն է գործ ունենալը, ԱՄՆ-ի դեմոկրատներն են», – նշել է Թրամփը:
Միևնույն ժամանակ նա ամերիկացի դեմոկրատներին «անխոհեմ» և «մի փոքր խենթ» է համարում։