|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների հրապարակումից հետո ամբողջ աշխարհը ծիծաղում է դեմոկրատների վրա, և դա շատ վատ է ԱՄՆ-ի` այլ երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ հարաբերությունների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. հայտնում է Росбалт-ը:
«Պատճառ չկա, որ մենք լեզու չգտնենք Ռուսաստանի հետ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ, հետաքննությունը վերաբերում է ԱՄՆ նախագահի ընտրություններին ՌԴ-ի միջամտությանը, և պարզվեց, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվածություն չեն ունեցել: