|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Առաջիկայում ադրբեջանական կողմը դիպուկահարներին դուրս չի բերի առաջին գծից: Այս համոզմունքն ունի ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` նշելով, որ դրա վերաբերյալ հայկական կողմի հորդորները Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ծիծաղն էին առաջ բերել:
«Ես վստահ եմ, որ մեր հորդորներն իրենց հիմքում ունեն մարտունակ բանակ: Եթե նա երկար ծիծաղի եւ շարունակի իրեն հանդուգն պահել, ստիպված կլինի համակերպվել այն մտքի հետ, որ իրենք շատ ավելի մեծ գին են վճարում դիպուկահարների պատերազմում»,- ասաց Դ. Ջամալյանը:
Ըստ հոգեբանի` դիպուկահարների այս պատերազմը ռազմական նպատակներ չունի եւ ռազմական որեւէ խնդիր չի լուծում: Այն պարզապես հոգեբանական ճնշում գործադրելու միջոց է, ինչպիսին էին նաեւ անցյալ տարի դիվերսիոն խմբերի հարձակումները:
Այս ճնշումն ուղղված է հասարակության շարքային անդամներին, որոնց համոզում են, թե խաղաղ ապրելու միակ երաշխիքը Արցախը հանձնելն է: