|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է.
«Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսի շրջանակում շուրջ երկու տասնյակի հասնող՝ ծրագրված հանդիպումների շարքը սկսեցինք Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումով։
Բոլոր հանդիպումների ընթացքում մտքեր ենք փոխանակում հետևյալ հարցերի շուրջ և ոչ միայն.
- Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատության խնդիրը,
- արցախահայության վերադարձի իրավունքի իրացման կարևորությունը,
- Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ադրբեջանական օկուպացիան,
- Ներքաղաքական զարգացումներն ու ժողովրդավարական գործընթացների նահանջը Հայաստանի Հանրապետությունում»: