|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները ԱԺ մի շարք պատգամավորների հետ այս պահին շարժվում են դեպի ՍԴ:
Ազատության հրապարակից Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ նախքան երթը ելույթներով հանդես եկան քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ ինչպես գազի գնի դեպքում իշխանությունները խաբեցին ժողովրդին, այնպես էլ հիմա են ուզում խաբել: «Ցավում եմ, որ երեք տարի ուշացումով սկսեցինք պայքարը, ավելի լավ է ուշ, քան ուշացած»,- ասաց նա եւ ընդգծեց, որ պետք է վերացնել այն պատճառները, որոնք հանգեցնում են նման իրավիճակի: