|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնի դեմ՝ Սպիտակ տանն իր աշխատանքի մասին հուշագրությունների գրքի նախապատրաստվող հրատարակման պատճառով. հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հայցադիմումի համապատասխան հայտարարությանը:
Նշվում է, որ գերատեսչությունը դատարանից պահանջում է թույլ չտալ այս գրքի հրատարակումը, քանի որ այն գաղտնի տեղեկություններ է պարունակում։
«Սա պայմանագրերի ակնհայտ խախտում է, որոնք նա ստորագրել է որպես պայման՝ աշխատանքի ընդունվելիս և գաղտնի տեղեկություններին հասանելիություն ստանալիս», – հստակեցվում է հայցի հայտարարության մեջ: