|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին. այս մասին գրում է aspny.ge-ն, նշելով՝ Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ։
Մասնավորապես, Վրաստանի վարչապետի խոսքով՝ հարևան երկիրը Հայաստանին կօգնի բուժանձնակազմով, քանի որ նման խնդրանք է հնչեցվել ՀՀ-ի կողմից. «Ոչ մի երկիր չի հաղթահարի այս ճգնաժամը միայնակ, այդ պատճառով պետք է օգնենք միմյանց: Առողջապահության նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել` մշակել օգնության ծրագիր, որով Վրաստանը կարող է աջակցել Հայաստանին»,- հայտարարել է Գախարիան կառավարության նիստի ընթացքում ու հավելել՝ Հայաստանի հետ ամենօրյա շփման ռեժիմում են Վրաստանի առողջապահության, արտաքին գործերի և տնտեսության նախարարները: