|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարևորել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է newsgeorgia.ge-ն:
Նա այդ մասին ասել է արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպման ընթացքում:
«Ընդունելի է ամեն բան, բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, ու մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեկընդմիշտ վերականգնենք մեր երկրի միասնությունը: Մենք պետք է դա անենք՝ օգտագործելով բոլոր միջոցները, բացի պատերազմից: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը ու պետք է կատարենք այն»,- հայտնել է նա: