|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, հայտնում է 1tv.ge-ն:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, մի քանի պետություններ արդեն հայտարարել են արտակարգ դրություն: Դրա հետ մեկտեղ նաև հայտարարել են, թե ինչ միջոցառումներ են անցկացում:
«Եթե դիտարկենք այն գորշողությունները, որոնք մենք իրականացնում ենք, կտեսնենք, որ՝ արտակարգ դրություն չենք հայտարարել, սակայն մի քանի շաբաթ է արդեն սկսել ենք այդ միջոցառումները:
«Այսօր, ես արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն հնարավոր է դրա անհրաժեշտությունը լինի վաղը: Հատկապես, հաշվի առնելով, որ այլ երկրներում հայտարարված արտակարգ դրության միջոցառումները մենք վաղուց ենք սկսել»,- ասել է Գիորգի Գախարիան: