|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելի քաղաքականությունը կայանում է Իրանի ագրեսիվ քաղաքականությանը և Սիրիայում նրա դիրքերը ամրապնդելու փորձերին դիմակայելու մեջ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ 35-րդ կառավարության ձևավորման առիթով Քնեսսեթում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի կանխենք Իրանի փորձերը զենք մատակարարել Սիրիա, որը կարող է օգտագործվել նրա կամ նրա արբանյակների կողմից Իսրայել Պետությանը սպառնալու համար», - շարունակել է Նեթանյահուն։
Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Իսրայլի համար ոչ մի վայրկյան չեն դադարում սպառնալիքները։ «Դուք լսել եք, որ Համենեին մեզ սպառնում է ոչնչացմամբ։ Յուրաքանչյուրն, ով կցանկանա մեզ ոչնչացնել, հաջողության չի հասնի և իրեն մեծ վտանգի կենթարկի», - եզրափակել է Նեթանյահուն։