|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգները առաջվա պես պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները ատոմային էներգիայի ոլորտում նախագահ Բայդենի վարչակազմի քաղաքականությանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ պատրաստ ենք ուղիղ բանակցություններին: Մեր դիրքորոշումը անփոփոխ է՝ մենք պատրաստ ենք վերադառնալ փոխադարձ վստահության վրա հիմնված բանակցություններին», – ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Ֆայները՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը առաջվա պես տարաձայնություններ ունեն այն հարցի շուրջ, թե ի՞նչ է նշանակում հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրի դրույթներին: