|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը՝ Դոլորես Սալա Կարիոն, կորոնավիրուսի պատճառով մահացել է: Այդ մասին նշված է անգլիական ակումբի պաշտոնական կայքում. հայտնում է Yerkir.am-ը:
«Բոլորը, ովքեր կապված է ակումբի հետ, այս վշտալի պահին խորապես իրենց ցավակցությունն են հայտնում Պեպին, նրա ընտանիքին և հարազատներին», - նշված է «Մանչեսթեր Սիթիի» հայտարարության մեջ:
Պեպ Գվարդիոլայի մայրը մահացել է Բարսելոնայի արվարձաններից մեկի հիվանդանոցում: Նա 82 տարեկան էր:
Երկու շաբաթ առաջ անվանի մասնագետը 1 մլն եվրո գումար էր փոխանցել Բարսելոնայում կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ստեղծված հիմնադրամին: