|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում կառուցվել է «Աստղիկ» մանկապարտեզը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մոտ օրերս:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աստղաշենի համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ մինչ այսօր գյուղում մանկապարտեզ չկար, ինչն էլ լուրջ խնդիր էր:
Մեկհարկանի մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2018 թվականին. այն նախատեսված է շուրջ 30 երեխայի համար, որը բավարարում է գյուղի պահանջները:
«Մանկապարտեզը կառուցված է ժամանակակից չափանիշներին համապատասխան. այն ամբողջովին կահավորված է, հարմարավետ է և գեղեցիկ: Համոզված եմ, որ այս հաստատությունն իր կարևոր դերակատարությունը կունենա մատաղ սերնդի դաստիարակության և կրթության գործում, ինչպես նաև կթեթևացնի ծնողների հոգսը»,-մանրամասնել է համայնքի ղեկավարը: