|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ խոսեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումների մասին:
«ՀԱՕԿ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար հրավիրված են 25 երկրների օլիմպիական կոմիտեների նախագահներ: Հագեցած մարզական միջոցառումներ են լինելու: Քանի որ այս տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, այդ պատճառով փորձեցինք սահմանափակվել միայն մարզական միջոցառումներով: Միջոցառումների միջոցով մենք կփորձենք արտացոլել մեր 25-ամյա ուղին»,- ասաց Ռոստոմյանը:
Խոսելով Օլիմպիական ավանի բացման արարողության մասին` ՀԱՕԿ քարտուղարն ասաց. «Սեպտեմբերի 29-ին շահագործման կհանձնվի Օլիմպիական ավանը: Օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի համար նախատեսված կառույցի բացմանը ներկա կգտնվեն Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ շեյխ Ահմադ ալ Ֆահադ ալ Սաբահը: Նույն օրը մայրաքաղաքում նախատեսված են մարզական ցուցադրական ելույթներ»: