|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին և հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի պատասխանատուների և շինարարների հետ։ Նոր մասնաշենքում ստեղծված են բոլոր հնարավորությունները ապագա հրամանատարների ուսուցման, հրամանատարաշտաբային դասընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանող շենքային պայմաններում կազմակերպելու համար: Շրջայցից հետո պաշտպանության նախարարը կարճատև խորհրդակցություն է անցկացրել նոր մասնաշենքի դահլիճում, որի ընթացքում քննարկվել են ֆակուլտետի սրահների և լսարանների կահավորման ու ներքին հարդարման և ձևավորման հարցերը։ Քննարկումների առանցքում է եղել նաև մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգումը։