|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից հունվարի 6-ին ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: