|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետը այն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է հետևություններ անել աշխատանքի որակից․ վարչապետը հետևություն է արել և տեղի են ունեցել պաշտոնանկությունները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով զինված ուժերում բրձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին։
Բալայնն ասաց, որ իր սուբյեկտիվ կարծիքը այս մասին չի հրապարակայնացնի։
Լրագրողին հետաքրքրում էր՝ եթե վարչապետն ասում է 2019-ին բանակում մահերի քանակի պատմական մինիմում է եղել, ապա ինչու են աշխատանքից ազատել բարոյահոգեբանական վարչության պետին և արդյո՞ք չեն շարունակվի պաշտոնանկությունները։
«Վարչապետի առաջարկությամբ՝ հրամանատարական կազմի այդ նշանակումները իրականացնում է ՀՀ նախագահը, որևիցե այլ պաշտոնյա այդտեղ գործառույթ չունի։ Վարչապետը իր լիազորությունների շրջանակում, ենթադրում եմ, հանգել է այդ եզրակացության և իր սահմանադրական լիազորությունն է իրականացրել։ Թե վարչապետը կշարունակի՞ այդ ձևաչափով իր սահմանդրական պարտավորությունները կատարել, ես չեմ կարող ասել»,-ասաց Գաբրիել Բալայանը։
Արդյո՞ք ՊՆ-ն հետաքրքրվել է՝ ինչ է կատարվում բանակում, Բալայանն ասաց․ «Մենք ցանկացած պարագայում պետք է իրավական պետության կառուցելու ճանապարհով շարժվենք, պետք է օրենքի շրջանակում խոսենք և ցանկացած պատիժ դիտարկենք այս շրջանակում։ ՊՆ-ն իրավասություն ունի Կարգապահական կանոնագրքի շրջանակում ամբողջ ծավալով իրականացնել իր լիազորությունները, քրեականը արդեն իր իրավապահների գործն է, ակնկալել ՊՆ-ից՝ իրականացնել այնպիսի գործունեություն, որի իրավասությունը չունի, սխալ է»։
Շրջանառվող խոսակցություններից Գաբրիել Բալայանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեր սպայական անձնակազմը քրեածին տարրեր են, իսկ ժամկետային զինծառայողները՝ իրավագիտակցություն բարձր մակարդակ ունեցողներ․ «Այդպիսի բան գոյություն չունի, երկուստեք աշխատելու տեղ ունենք»։
Նա անդրադարձավ նաև քաղհասրակության ներկայացուցիչների բողոքին՝ իբր Գաբրիել Բալայանն իրենց սպառնացել է՝ ասելով, որ բանակի դեմ են աշխատում։
«Ես չեմ սպառնացել, որևիցե մեկը չփորձեց հերքել այն, ինչ ասել եմ։ Կան մասնավոր դեպքեր և, ես կարծում եմ, եթե իրավաչափության հետ կապված խնդիր կա, իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Մենք ունենք իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց հետ շատ լավ համագործակցություն է ընթանում, բայց, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է սա կիրառելի։ Առողջ քննադատության առաջին շահառուն մենք ենք, բայց պետք չէ հրամցնել հասարակությանը, որ սպաները վատն են, մնացածները՝ լավը․ այսօրվա հաղթանակները, որ մենք տոնում ենք ու հպարտանում ենք ամեն առիթով, հենց այդ սպաների շնորհիվ են տեղի ունեցել։ Պետք չէ հասարակությանը հրամցնել, որ սպաները բացասական ենթամշակույթի կրող են, լրիվ հակառակն է իրականում»,-ասաց նա։
Լրագրողի հարցին՝ ՌՈ պետի հեռացմամբ խնդիրները լուծվեցի՞ն, թե՞ համակարգային փոփոխություններ են պետք, Բալայանը արձագանքեց․ «Գործ ունենք զինված ուժերի հետ և ցանկացած չպլանավորված շարժում կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ»։
Մանրամասն՝ տեսանյությում․