|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Razm.info-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը մարդկային կորուստներ ունի:
Լրատվամիջոցի հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է.
«Բաց աղբյուրների ուսումնասիրումից, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2001թ․ ծնված Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) և ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի (Rəşad Əkbərov) մահվան մասին։ Երկու կորստի մասին էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնել:
Աղջաբեդիի շրջանի բնակիչ Աբբասով Էլշանը դեռ հունվարի 16-ից համարվում էր անհետ կորած։ Ըստ սոցցանցերի գրառումների՝ Աբբասովի դիակը հայտնաբերվել է փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում»:

Աբբասով Էլշան Աքիֆ օղլուն (Abbasov Elşən Akif oğlu)
Նշվում է, որ Աբբասովի մարմինը մասնատված է եղել։ Կան ենթադրություններ, որ Աբբասովը պայթել է միջդիրքային գոտում ականի վրա։ Այնուամենայնիվ՝ Աբբասովի մահվան հանգամանքները մնում են անհայտ։
ՌՕՈւ զորային ավիացիայի մայոր, Ադրբեջանի Սիյազանի շրջանի բնակիչ Ռեշադ Աքբերովը մահացել է սրտի կաթվածից։ Մահվան օրը հայտնի չէ, սակայն կան որոշակի տեղեկություններ, որ մահվան հնարավոր օրը կարող է լինել փետրվարի 10-ը:

Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 7 կորուստ։