|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ առաջիկայում պարբերաբար հանդիպումներ է ունենալու լրատվամիջոցների հետ:
«Այսօր կայացրածս որոշման ու այլ հարցերի մասին խոսել եմ մեր թերթերի գլխավոր խմբագիրների հետ, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումներ այլ լրատվամիջոցների հետ՝ առաջիկայում և արդեն պարբերաբար»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել առ այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։