| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2022-05-18 18:14
            3 տարի առաջ - 2022-05-18 18:14  
         
                
            Մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի, ավագ եղբորը՝ Արթուրին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այս պահին պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Սարգսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և ես արդեն մոտ 3 ժամ գտնվում ենք քննչականում:
Հուսով ենք, որ վարույթ իրականացնող մարմինը չի գնա նման քայլի և չի ձերբակալի Արթուր Գալեյանին, ինչպես նաև կվերացնի Գարիկ Գալեյանի ձերբակալման ավելի վաղ ընդունած որոշումը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արթուր Գալեյանը ինքնակամ է ներկայացել քննչական մարմին և չի փորձել թաքնվել կամ խոչընդոտել քննությանը»,- նշել է Արթուր Վանեցյանը:
Նշենք, որ նախօրեին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում միջւադեպ էր եղել զոհված զինծառայողների ծնողների եւ քննիչների միջեւ: Իրար քաշքշել էին, հնչել էին հայհոյանքներ: Այսօր առավոտյան Գարիկ Գալեյանին ձերբակալել են: