|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրանք միասին քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Փորձել են Վանեցյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ու ինչ ֆորմատով: Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Արթուր Վանեցյանից, որը սակայն հերքեց տեղեկությունը:
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին։
Խոսվել է Փաշինյանի հրաժարականի հավանականության և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման ձևաչափի մասին։