|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին պետ Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վալենտին Նալիվայչենկոն. գրում է BBC Russian-ը:
Նրա խոսքերով` փետրվարի 18-20-ը Կիևի կենտրոնում մարդկանց գնդակահարությունը տեղի է ունեցել Յանուկովիչի հրամանով:
Նշենք, որ այսօր Կիևում հրապարակվել են դիպուկահարների գործով հետաքննության նախնական արդյունքները: Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ մարդկանց վրա կրակող դիպուկահարները «Բերկուտ»-ից են եղել: