|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 8-ամյա երեխային ձերբակալելու փաստով Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել:
Օրերս ՄԻԵԴ-ը, 2012 թվականին ներկայացված դիմումի համաձայն, դատապարտել է Թուրքիային` Մարդու իրավունքների Եվրոպայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները խախտելու, ինչպես նաև մարդու իրավունքները ոտնահարելու համար: Ստրասբուրգի դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային` փոքր երեխայի ձերբակալելու անթույլտրելիության, կամայականության և առողջությանը վնաս հասցնելու փաստով: ՄԻԵԴ-ը բավարարել էր 1967 թվականին ծնված Յասեմին Թարաքի դիմումը` Թուրքիային պարտավորեցնելով նրան վճարել 7.800 եվրո: