|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 4-ին Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեհմեթ Թոփուզի՝ լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորվելուց հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
ԱՄՆ այս որոշումից հետո չուշացավ պաշտոնական Անկարայի պատասխան քայլը` դադարեցրեց վիզաներ տրամադրել ամերիկացիներին:
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականում այսօր տեղ գտած հրապարակման համաձայն` իրականում թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառը ամերիկյան հյուպատոսության ևս մեկ աշխատակցի ձերբակալությունն է: Բանն այն է, որ նախօրեին Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի, որի կինը կասկածվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: Այս որոշումից հետո էլ ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքայի քաղաքացիներին վիզաներ տրամադրել: Նշվում է, որ վերոնշյալ անձն առայժմ հյուպատոսարանից դուրս չի եկել ու չի ձերբակալվել: