|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախի Հանրապետութեան նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ապրիլի 13-ին հանդիպեց լիբանանահայ կուսակցական եւ միութենական պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիրների հետ. տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Հանդիպման նպատակին անդրադարձավ «Ազդակ»-ի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ով նշեց, որ Արցախի նախագահի մամլո խոսնակի ներկայությունը կարևոր առիթ է արցախյան իրադարձությունների և լրատվամիջոցների դերակատարությունը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները քննարկելու համար:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը հաստատեց, որ սփյուռքահայությունը շատ կարևոր է Արցախի համար, իսկ լրատվամիջոցներն առանցքային դերակատարություն ունեն: Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդող փուլում շատ զգալի էր սփյուռքահայության և մամուլի ներկայությունն Արցախի կողքին:
Անդրադարձ կատարվեց նաև Արցախյան հարցի լուծման համար տարվող բանակցություններին, ապագայի հեռանկարներին, ներկայումս սահմանին տիրող կացությանը և միջազգային մակարդակում առկա լռությանը, որը կարող է հուշել, որ մոտիկ ապագայում հատկանշական զարգացումներ չեն սպասվում: