|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայտնի ռուս մարզիչ, նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Իգոր Կոլիվանովը կղեկավարի Երևանի «Արարատ» ակումբը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ռուսական Sport24.ru-ն:
Նշվում է՝ 51-ամյա մասնագետը բավական մեծ ճանաչում ունի Ռուսաստանում։ Նա աշխատել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, մարզել է «Ուֆա» ակումբը, իսկ վերջին շրջանում աշխատել է նաև Մոսկվայի «Տորպեոդո»-ում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի կեսերից երևանյան թիմի մարզչական ղեկին է ուկրաինացի Վադիմ Լազարենկոն։ Նշենք նաև, որ Երևանի «Արարատ» ՖԱ-ն Բարձրագույն խմբում 15 տուրից հետո այս պահին 4-րդ հորիզոնականում է։