|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսական «Խիմկի»-ի գլխավոր մարզիչ Օլեգ Դոլմատովն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանի խաղից: Հիշեցնենք, որ Ալեքսանյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Լուչ-Էներգիա»-ի դեմ խաղում:
«Շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, և մենք կենտրոնում շատ էինք զգում հենց այսպիսի խաղացողի կարիքը: Ես ուրախ եմ, որ իմ թիմում նման ֆուտբոլիստ է հայտնվել»,- ասել է մասնագետը:
Իր հերթին, Ալեքսանյանն ասել է, որ մարզիչն իրենց առջև խնդիր էր դրել հաղթել սեփական հարկի տակ, և դա իրենց հաջողվեց։ «Անկեղծ ասած` ավելի լավ որևէ այլ ակումբում ինձ չեմ զգացել»,- եզրափակել է Ալեքսանյանը: