|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ընդդիմադիրները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են նաեւ «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին:
Մեր տեղեկություններով, երեք հոգի` Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը եւ Թագուհի Թովմասյանը, հրաժարվել են ստորագրել, ստորագրել են ՀՀԿ-ականները։ Անգամ եթե այս գործընթացը հասնի ԱԺ օրակարգ եւ քննարկվի, մեծամասնությունը` ՔՊ-ն, դեմ կքվեարկի, եւ գործընթացն ավարտին չի հասնի: Նկատենք, որ ընդդիմությանը քննադատողները ծաղրում են այս նախաձեռնությունը եւ հարց են տալիս` իսկ ո՞ւմ եք ուզում Ալեն Սիմոնյանի փոխարեն` Արփի Դավոյանի՞ն, թե՞ Վահագն Ալեքսանյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում