|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
84 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ Ռուսաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետի շրջապատում սեփական աղբյուրին հղումով:
Լուժկովը մահացել է Եվրոպայում: Նշվում է, որ պատճառը սրտի վիրահատության հետևանքով առաջացած բարդություններն են:
Հիշեցնենք՝ Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1992 թվականի հունիսից մինչև 2010-ի սեպտեմբեր, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նրան պաշտոնանկ արեց «վստահության կորստի» պատճառաբանությամբ:
Հրաժարականից հետո Լուժկովը բիզնեսով էր զբաղվում Կալինինգրադի մարզում, նրա կինը՝ գործարար Ելենա Բատուրինան, տեղափոխվել էր Եվրոպա: