|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Մոսկվայում մահացել է Ռուսաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Յուրի Դոխոյանը: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 56-ամյա մարզչի մահվան պատճառը հայտնի չէ:
Յուրի Դոխոյանը երկար ժամանակ եղել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչն ու մարտավկան: Հետագայում նա աշխատել է Տատյանա և Նադեժդա Կոսինցևա քույրերի, աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ:
Յուրի Դոխոյանը 2006-2011թթ մարզել է Ռուսաստանի կանանց հավաքականը, որը 2010-ին հաղթել է շախմատի օլիմպիադայում: 2011-15թթ նա գլխավորել է Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը: