|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Московский Комсомолец թերթին տված հարցազրույցում հերքել է լուրերը, թե վերադառնում է «Եդինայա Ռոսիա» կուսակցություն եւ ցանկանում է պատգամավոր դառնալ:
Նա նշել է, որ դեռ անցյալ տարի ինքը կուսակցությունից դուրս է եկել գլխավորապես այն պատճառով, որ կուսակցությունն ինքնուրույն չէ գործում. այն ոչ թե իշխանական է, այլ ծառայում է իշխանությանը:
Նախկին քաղաքապետը հավելել է, որ չի ցանկանում կառչել իշխանությանը, ինչպես մյուս քաղաքական գործիչներն են անում, սակայն քաղաքականությունից չի հեռանալու: Ենթադրվում է, որ նա շուտով կզբաղեցնի Տուլայի նահանգապետի պաշտոնը: