|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դատարանմ այսօր բավարարել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի` պատվի եւ հեղինակության ոտնահարման վերաբերյալ հայցն ընդդեմ գործարար Ալեքսանդր Լեբեդեւի եւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի:
Դատարանի որոշման համաձայն` գործարարը պարտավոր է Լուժկովին վճարել 80 հազար ռուբլի եւ հերքել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հունիսի 22-ի եթերում արած իր այն հայտարարությունը, թե հավանական է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետը պետբյուջեից միջոցներ է յուրացրել:
Դատարանը չի բավարարել Լուժկովի` «Էխո Մոսկվի» ռադիոկայանից 20 հազար ռուբլի փոխհատուցում ստանալու պահանջը: