|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում գործունեություն ծավալող հայազգի երգիչ Հայկո Ջեփքինը 2015 թ. 3 ամիս շարունակ 2 տարբեր հեռախոսահամարներով անդադար իրեն զանգահարող և անհանգստացնող երկրպագուի դեմ բողոք էր ներկայացրել դատարան: Դատախազության պահանջով հեռահաղորդակցության վարչությունը տրամադրել էր ապացույցներ, որ 34-ամյա Հելեն Յ.-ն Ջեփքինին զանգահարել է 5200 անգամ: Թուրքիայում բավական հայտնի ռոք երաժիշտը, հիմնվելով այդ ապացույցների վրա, դիմել էր դատարան. հաղորդում է sozcu.com.tr կայքը:
Դատական գործը տևել է 4 տարի, իսկ որոշումը կայացվել է այսօր: Ստամբուլի 9-րդ ատյանի քրեական դատարանում քննված գործի շրջանակում Հելեն Յ-ն դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման:
Նշենք, որ Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, սովորել հայկական Կեդրոնական վարժարանում, այնուհետև Միմար Սինանի համալսարանում սոլֆեջիոյի, դաշնամուրի դասընթացներ անցել: Չնայած թուրք հասարակությանը բավական հայտնի լինելուն` Ջեփքինը չի թաքցնում իր ազգային պատկանելությունը և հաճախ է խոսում դրա մասին: 2015 թ. խիստ քննադատել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթիեն Մահչուփյանին, որը հայտարարել էր, որ իրեն ավելի շատ ոչ թե հայ, այլ օսմանցի է համարում: