|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով»։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է 5-րդ ալիքի ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդեւանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։ Դատարանը անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը, իբրեւ դիմակ չկրելու վերաբերյալ։ Ոստիկանությունը դրանով միջամտել է ԶԼՄ-ի անկախությանը եւ փորձել էր լռեցնել 5-րդ ալիքին։ Այդպիսի փորձեր շատերն են արել եւ բոլորի վերաբերյալ արդյունքը լինելու է այդպիսին։ Դատարանը նաեւ որպես դատական ծախսի պարտականություն Ոստիկանության վրա դրել է 50,000 ՀՀ դրամ վճարելը»,- գրել է նա։