|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ես չեմ վերլուծել օլիմպիական խաղերի վրա ծախսված գումարները, սակայն դրանք ամենամեծն էին պատմության մեջ: Ես չեմ կարծում, որ դա ձեռքբերում է մեր երկրի համար: Պետք է նաև ներողություն խնդրել Սոչիի բնակիչներից, քանի որ մի քանի տարիների ընթացքում քաղաքը կյանքի և հանգստի համար անբարենպաստ պայմաններում է գտնվել»,- ասել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում:
Լուժկովը, ով ընտանիքի հետ ներկա է եղել օլիմպիական խաղերի բացման արարողությանը, դժգոհ է մնացել շոուից, որի վրա միլիարդներ են ծախսվել: