|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շարունակվում է Թուրքիայից օտարերկրյա քաղաքացի հանդիսացող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների՝ իրենց երկրներ ուղարկելու գործընթացը, փոխանցում է ermenihaber-ը:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի 1 քաղաքացու Լոնդոն և Գերմանիայի 7 քաղաքացու Բեռլին են արտաքսել:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ արդեն 2 օր է ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող ԻՊ-ի անդամը գտնվում է Թուրքիայի և Հունաստանի սահմանային չեզոք գոտում, որի արտաքսման համար սկսել են իրականացվել համապատասխան աշխատանքները: