|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ռուսաստանցի հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ելույթ ունենալու ընթացքում արձագանքել է երիտասարդ ադրբեջանցի լրագրողի նկատողությանը, որը փորձել է Ղարաբաղը ներկայացնել որպես ադրբեջանական տարածք. հայտնում է Rusarminfo-ն:
Լրագրողը ներկայացել է որպես ադրբեջանցի Արզու Մամեդովա՝ Ղարաբաղից, և դիմելով Պոզներին՝ հայտարարել է, որ «Ղարաբաղի անկախությունն ընդունված չէ աշխարհում»:
Ի պատասխան Վլադիմիր Պոզներն ասել է՝ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչվում է որպես Հայաստանի տարածք:
Հայաստանում 2019 թվականի մայիսին տված հարցազրույցում Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ ինքը կցանկանար այցելել Լեռնային Ղարաբաղ ՝ իր դիրքորոշումը հայտնելու համար, և որ բոլորը՝ ներառյալ ադրբեջանցիները, այդպիսով կհասկանան, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչվում է որպես Հայաստանի տարածք:
Ավելի վաղ Պոզները ներկայացրել էր Հայաստան կատարած իր այցից տպավորությունները: