|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումները շատ են վրդովեցնում բոլորիս, ում համար կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղությունն ու մեր ժողովուրդների բարեկեցությունը: Այսօր գոյություն չունի ավելի մեծ արժեք: Այդ պատճառով սրտի ցավով եմ հետևում մարդկային զոհերին և իրավիճակի էսկալացիային: Իմ դիրքորոշումը լիովին ակնհայտ է, այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը: Իհարկե, միևնույն ժամանակ, այս տարածաշրջանի բոլոր փախստականներն իրավունք ունեն վերադառնալու իրենց տներ, և ով արդեն այնտեղ է ապրում, նրանք իրավունք ունեն շարունակելու մնալ տարածքում․ նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Վրաստանի շահերից է բխում Կովկասի երեք ազգերի միջև եղբայրական բարեկամական հարաբերությունների առկայությունը: Մեր ապագան Բալթյան երեք երկրների հարաբերությունների նման պիտի լինի: Միայն արտաքին ուժերի շահերից է բխում, որ մեր կապերը խափանեն, մենք դրա հնարավորությունը նրանց ոչ մի դեպքում չենք տա»: