|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Իրավունք» թերթը գրում է. «Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաեւ Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը»,-այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ «այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս լուրը բավական մեծ իրարարնցում է առաջացրել Վանաձորում, մասնավորապես՝ տեղի ԼՀԿ-ականների շրջանում: «Լուսավոր Հայաստան»-ում հույս է արթնացել, թե Ն. Փաշինյանի հայտարարած «էֆեկտը» արդյունավետ կարող է լինել նաեւ իրենց համար:
Հիշեցնենք, որ Վանաձորում առ այսօր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իրենց խմբակցության ղեկավարԷդմոն Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։