|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտնել է, որ իրանական իշխանությունները Հնդկաստանի հյուպատոսության ներկայացուցիչներին թույլ են տվել այցելել ձերբակալված բրիտանական Stena Impero նավթատար նավի անձնակազմի 18 անդամներին. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
Դեսպանի խոսքով` Հնդկաստանի դեսպանատունը հայտնել է, որ անձնակազմի անդամները, ըստ իրենց, շատ հանգիստ են և խուճապի մեջ չեն:
Հիշեցնենք, որ նավը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ բախվել էր իրանական ձկնորսական նավի հետ: Այժմ հետաքննություն է ընթանում: Անձնակազմի անդամներից 3-ը ռուսաստանցիներ են: