|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի իշխանություններն ազատ են արձակել Հնդկաստանի 12 քաղաքացիներից 9-ին, որոնք եղել են Հորմուզի նեղուցում ձերբակալված բրիտանական նավթատար նավում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Հնդկաստանի ԱԳՆ-ին հղումով:
Նշվում է, որ Հնդկաստանի առաքելությունն Իրանում խնդրել է իրանական իշխանություններին` ազատել անձնակազմի մյուս անդամներին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հնդկաստանի դիվանագետները այցելել են նավի անձնակազմին, որից հետո հայտարարել, որ նրանց հանգիստ վիճակում են և խուճապի մատնված չեն:
Հիշեցնենք, որ նավը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ բախվել էր իրանական ձկնորսական նավի հետ: Այժմ հետաքննություն է ընթանում: Անձնակազմի անդամներից 3-ը ռուսաստանցիներ են: