|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. հնչել են նոր կրակոցներ, վիրավորվել է մեկ ղրղզ սահմանապահ. հայտնում է РИА Новости-ն: Կրակոցները հնչել Տաջիկստանի կողմից:
Հիշեցնենք, որ երեկ երկու պետությունների սահմանին կոնֆլիկտ է տեղի ունեցել: Միջադեպի պատճառը եղել է Վորուխ գյուղ մտնելիս տեղադրված ցուցանակը. ղրղզական Ակսայ գյուղի բնակիչները դեմ են եղել դրա տեղադրմանը:
Այդ ամենի հետևանքով վեճ է տեղի ունեցել, և կողմերից մեկը որսորդական զենքով կրակել է: Գրանցվել է մեկ զոհ, 20 վիրավոր:
Սահմանի այս հատվածում հաճախ են ընդհարումներ լինում, քանի որ կան վայրեր, որտեղ 2 երկրների սահմանները հստակ առանձնացված չեն: