|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ երեկոյան քաղաքի կենտրոնում դարձյալ կրակոցներ են հնչել: Այս անգամ դրանք հնչել են Ամիրյան փողոցի` դեպի Սարյան հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կրակել են 01 LN 015 պետհամարանիշով սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայի միջից: Մեքենան, նախնական տեղեկությամբ, ոստիկանության պաշտոնյայի է պատկանում: Ասացին` կրակել են ինչ-որ քաղաքացու ոտքին:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները, որոնք ժապավենով փակել են տարածքը: Քիչ հեռու կայանած է նաև նշված Mazda 6-ը: Մեզ հայտնեցին նաև, որ քիչ առաջ մի տղամարդու տարան ոստիկանները, որոնք քաղաքացուն ասել են, թե թող չանհանգստանա` իր անվտանգությունը կապահովեն: Հավանաբար տղամարդը ականատես է եղել: