|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր առավոտյան զինված միջադեպ է տեղի ունեցել Ղրղզստանի հետ Տաջիկստանի պետական սահմանի Իսֆարա հատվածում: Պատճառներն ու մանրամասները դեռ հայտնի չեն:
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Ղրղզստանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը ստացել է հրազենային վիրավորում՝ Ղրղզստան-Տաջիկստան պետական սահմանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով:
Տաջիկստանում «Ասիա-պլյուս» գործակալությունը, վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային զորքերի մամուլի կենտրոնին, հայտնում է, որ Ղրղզստանի սահմանային «Կուկտոշ» զորքերի ղեկավար, ավագ լեյտենանտ Շեր Կաբիրովը վիրավորվել է որսորդական հրացանից արձակված գնդակից, որոնք արձակել են անհայտ անձինք: Ավելի ուշ, դեպքի վայրի մոտակայքում գտնվող Տաջիկստանի 65-ամյա քաղաքացի Վոհիդ Վախխոբովը սպանվել է:
Տաջիկստանի սահմանային ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի վայրում աշխատում է համատեղ հանձնաժողով, որում ընդգրկված են երկու պետությունների ներկայացուցիչներ: