|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում. լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, հաշվի առնելով տարբեր ձևաչափերում առկա մեր ընդհանրությունը՝ և՛ ՀԱՊԿ-ն է, և՛ այլն, նախագահ Պուտինը միշտ պատրաստ է միջնորդ դեր ունենալ մասնակից երկրների միջև ծագող սուր խնդիրների լուծման գործում: Նա դա արդեն բազմիցս ցույց է տվել դա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ղրղզստանի և Տաջիկստանի հակամարտության մեջ Ռուսաստանի պետության ղեկավարի միջնորդության հնարավորության մասին հարցին: