|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ իրականացնել Իրանի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին «Իզվեստիա» թերթին ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ տրամադրել։ Մենք համապատասխան փորձ ունենք», – ասել է Ուլյանովը։
Նրա խոսքով՝ Թեհրանը ներկա իրավիճակում պատրաստ կլինի օգտվել Ռուսաստանի միջնորդական ծառայություններից։
«Սակայն ամերիկացիները հասկացնում են, որ իրենց միջնորդներ պետք չեն։ Իբր, Վաշինգտոնը կարող է ինքնուրույն գլուխ հանել առկա խնդիրներից։ Իրականում ամերիկացիների մոտ դա շատ վատ է ստացվում», – ասել է Ուլյանովը։